Հունգարիան կընդունի Շվեյցարիայի միջնորդությունը

Հունգարիան ընդունել է Շվեյցարիայի առաջարկը՝ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործում միջնորդ լինելու վերաբերյալ, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Հունգարիայի արտաքին գործերի նախարար Յանոշ Մարտինիի խոսքը:

«Ցավալի է, անընդունելի և դատապարտելի այն, որ Ադրբեջանը դրժել է իր խոստումը և ներում շնորհել Ռամիլ Սաֆարովին»,- ասել է Մարտոնին MR1 ռադիոյին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով 2004թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և ներում շնորհելու փաստը:

Մեկնաբանել