Կարթագենը պետք է կործանվի. Շարմազանով

Կարթագենը պետք է կործանվի, ԱԺ-ի արտահերթ նիստի իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ Ադրբեջանն իրեն մղել է փակուղի, իսկ «մենք հեռու ենք ձախողումներից»:

«Տեղի է ունեցել ստոր գործարք, որի մասնակիցներից մեկը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրի իշխանությունն է: Սա մեր հարվածն է համամարդկային արժեքներին: Համամարդկային արժեքները, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները չեն կարող որևէ առնչություն ունենալ մարդասպանության և ռասիզմի հետ: Թե´ Հայաստանը, թե´ ԼՂ-ն բանակցային գործընթացի ողջ ընթացքում ապացուցել են, որ խնդրի կարգավորման խաղաղ գործընթացի կողմնակից են: Բոլոր քննադատությունները պետք է ուղղված լինեն միմիայն Ադրբեջանի իշխանություններին: Ադրբեջանի պետական ղեկավարության պատվերն է եղել Գուրգեն Մարգարյանի սպանությունը»,- ասաց Շարմազանովը:

Նշենք, որ խորհրդարանում շարունակվում է քննարկումը Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և ներում շնորհելու հարցի կապակցությամբ ԱԺ հայտարարության ընդունման շուրջ:

Մեկնաբանել