Աղվան Վարդանյանն առաջարկում է ճանաչել ԼՂՀ անկախությունը և նրա հետ ռազմավարական դաշինք կնքել

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն իր ելույթում առաջարկեց հանել ԱԺ հայտարարության երրորդ կետը [Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում] և փոխարենը մտցնել մեկ այլ կետ` ճանաչել Ղարաբաղի անկախությունը և նրա հետ ռազմավարական դաշինք կնքել:

Հաջորդ առաջարկը, որ ԱԳՆ-ն հաշվետվութամբ հանդես գա և ԱԺ հանձնաժողովներին ներկայացնի, թե ինչ քայլեր է կատարելու սրանից հետո, որ մենք այլևս նման խնդիրների առջև չկանգնենք: «Մենք կարող ենք այսօր մեծ-մեծ խոսել, բայց վաղը ավելին կորցնել»,- հավելեց Վարդանյանը:

Նշենք, որ խորհրդարանում շարունակվում է քննարկումը Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և ներում շնորհելու հարցի կապակցությամբ ԱԺ հայտարարության ընդունման շուրջ: