Շուտով պիտի աղոթեմ Դամասկոսի Օմայանների մզկիթում. Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, թե  մոտ է պահը, երբ ինքը Դամասկոսի Օմայանների մզկիթում կաղոթի և Սալահեդդինի գերեզման կայցելի: Այս մասին հաղորդում է Անադոլու լրատվական գործակալությունը:

Էրդողանն ասել է, որ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները, որոնք սատարում են Ասադին, շուտով պիտի ամաչեն Դամասկոս այցելել, մինդեռ ինքն իր կուսակիցների և իր սիրիացի եղբայրների հետ պիտի գնա այնտեղ,  պիտի նախ Սալահեդդինի գերեզմանի վրա աղոթի, հետո` Օմայանների մզկիթում, ապա նաև` այցելի այդտեղ գտնվող իսլամական սրբավայրերը:

Նշենք, որ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը քննադատում է կառավարության` սիրիական հակամարտության նկատմամբ վարած քաղաքականությունը: