Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը հրաժարական է տվել: Այս մասին մեր մարզական գործընկեր SportArmenia-ն տեղեկացել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնել է օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Արմեն Շախազիզյանը:

-Պարոն Խաչատրյան, օլիմպիական կոմիտեից հաստատեցին Ձեր հրաժարականի մասին լուրը. կմեկնաբանե՞ք:

-Խոստացել էի, որ Լոնդոնի օլիմպիական խաղերից ավելի շատ մեդալ եմ բերելու, քան` Պեկինից: Չհաջողվեց կատարել խոստումս և տղամարդավարի հրաժարական տվեցի, որն ընդունվեց:

-Դուք երկար տարիներ գլխավորել եք ֆեդերացիան և բազմաթիվ մեդալներ եք նվաճել: Այսպիսով, վստահելի՞ ձեռքերում եք թողնում հայկական ծանրամարտը:

-Արման Շախազիզյանի մասին գիտեմ միայն, որ բիզնեսմեն է, այլ մանրամասներ չգիտեմ: Այդուհանդերձ, եթե պարոն Ծառուկյանը նրան է հարմար գտել, ապա վստահ եմ, ճիշտ ընտրություն է կատարել: Ֆեդերացիայի նորընտիր նախագահին մաղթում եմ հաջողություն, ցանկաանում եմ, որ ավելի շատ մեդալներ նվաճի քան իմ օրոք էր և հաջորդ օլիմպիադայից վերադառնա նվազագույնը տասը մեդալով: Ամեն դեպքում, ժամանակը ցույց կտա…

Մեկնաբանել