Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ է տանում. Ստամբուլ 2012

Քիչ առաջ Ստամբուլում ավարտվեց 40-րդ շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրի՝ Հայաստանի և Ուզբեկստանի տղամարդկանց հավաքականների մրցավեճը։ Մեր շախմատիստները վստահ հաղթանակ տոնեցին մրցակիցների նկատմամբ՝ հաղթելով 4 պարտիաներից երկուսում։ Հայաստանի հավաքականին մեկական միավոր բերեցին Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը։ Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը՝ 3։1։

Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Չինաստան – Ադրբեջան խաղն ավարտվել է ոչ-ոքի։ Մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանն առավելության կհասնի Ուկրաինայի նկատմամբ։

Մարզական գործընկեր SportArmenia.com