Հայաստանի կանանց շախմատի հավաքականը նույնպես հաղթում է. Ստամբուլ 2012

Ստամբուլում ավարտվեց Շախմատի համաշխարհային օլիմիադայի կանանց մրցաշարի 8-րդ տուրի Հայաստան – Ռումինիա հանդիպումը: Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով վստահորեն պարտության մատնեց օլիմպիադայի 10-րդ վարկանիշն ունեցող թիմին և զգալիորեն կբարելավի դիրքը մրցաշարային աղյուսակում:

Նախ, առաջին խաղատախտակի վրա մեր առաջատարը` Էլինա Դանիելյանն առավելության հասավ Կրիստինա-Ադելա Ֆոյզերի նկատմամբ, ապա Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը ոչ-ոքիներով ավարտեցին իրենց պարտիաները և վերջում 4-րդ տախտակի վրա Մարիա Կուրսովան ամրագրեց հայաստանի հավաքականի հաղթանակը:

Հայաստան վարկ. 3-1 Ռումինիա վարկ.
Էլինա Դանիելյան 2476 1:0 Կրիստինա-Ադելա Ֆոյզեր 2402
Լիլիթ Մկրտչյան 2454 0.5:0.5 Իրինա Բուլմագա 2380
Լիլիթ Գալոյան 2349 0.5:0.5 Ելենա-Լումինիտա Կոսմա 2352
Մարիա Կուրսովա 2338 1:0 Ալինա Լ՛Ամի 2372

Մեկնաբանել