Ռադամել Գարսիա. Ֆալկաոն երազում է խաղալ Ռեալում

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի հայրը՝ Ռադամել Գարսիան հայտնել է, որ իր որդին ցանկանում է ուժերը փորձել Մադրիդի «Ռեալում»: Ներկա պահին Ֆալկաոն շատ լավ մարզավիճակում է գտնվում և յուրաքանչյուր խաղում մի քանի գոլի հեղինակ է դառնում:

Մինչ Ֆալկաոն պատրաստվում է Կոլումբիայի ազգային հավաքականի հանդիպումներին, նրա հայր Ռադամել Գարսիան մասնակցել է El Gran ռադիոհաղորդմանը, որտեղ հայտարարել է, որ իր որդին երազում է խաղալ «Ռեալում»:

«Որդիս երազում է հանդես գալ «Ռեալում: Մանկուց շատ է սիրում այդ ակումբը: Եթե նրան չհաջողվի կարիերան շարունակել այնտեղ, ապա նա կտեղափոխվի անգլիական ակումբներից մեկը», – Ռադամել Գարսիայի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Մարզական գործընկեր SportArmenia.com