Կասիլյասը նույնպես խոսեց Ռոնալդուի մասին

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Աստուրիայի արքայազնի մրցանակին արժանանալուց հետո ծավալուն հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին, որտեղ անդրադարձել է նաև «արքայական» ակումբի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուի խնդիրներին:

«Պարզ է, որ մարդիկ դժվար են հասկանում` ինչ է կատարվում ֆուտբոլիստների հետ, բայց մենք էլ ենք սովորական մահկանացուներ և մեր խնդիրներն ունենք, ինչպես բոլորը: Մենք էլ ընկերներ և ընտանիք ունենք»,- Կրիշտանո Ռոնալդուի մասին հարցին այսպես է պատասխանել Կասիլյասը:

Հիշեցնենք, որ իսպանական ԶԼՄ-ների պնդմամբ` Ռոնալդուն «Ռեալի» ֆուտբոլիստներից մի քանիսի հետ խնդիրներ ունի, մասնավորապես` հենց Իկեր Կասիլյասի և Մարսելոյի:

Մեկնաբանել