Տպարանի մեղքով լույս չեն տեսել «Հայկական ժամանակ»-ը և «Չորրորդ ինքնիշխանություն»-ը

«Մեր  տպարանը» ՍՊԸ-ն հայտարարում է, որ տեխնիկական խնդիրների պատճառով լույս չեն տեսել «Հայկական ժամանակ» և «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթերի սեպտեմբերի 6-ի համարները:

««Մեր  տպարանը» ՍՊԸ-ի անձնակազմը ներողություն է խնդրում «Հայկական ժամանակ» և «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի խմբագրակազմերից, ինչպես նաև երկու թերթերի ընթերցողներից տեղի ունեցածի կապակցությամբ»,- ասված է տպարանի տարածած հայտարարությունում: