Դել Պիերոյի տեղափոխությունը ավստրալական սպորտի պատմության ամենամեծ գործարքն է

«Սիդնեյի» նախագահ Սքոթ Բարլոն ներկայացրել է Դել Պիերոյի պայմանագրի մանրամասները: Նրա հավաստմամբ` ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ամենաթանկն է ավստրալիական սպորտի պատմության մեջ:

«Դել Պիերոն կնքել է երկու տարվա պայմանագիր, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմում է 2,04 մլն դոլար: Սա մեծ իրադարձություն է ոչ միայն ակումբի, այլ ամբողջ ավստրալական ֆուտբոլի համար: Չեմ ուզում բացել որոշ գաղտնիքներ, բայց կարող եմ հավաստիացնել, որ նրա հետ կնքված պայմանագիրը խոշորագույնն է մեր սպորտի պատմության ընթացքում»,- Բարոլին է մեջբերում Reuters-ը:

Հիշեցնենք, որ Դել Պիերոն ազատ գործակալի կարգավիճակ ստացավ «Յուվենտուսի» հետ պայմանագրի ավարտից հետո: Հարձակվողը տեղափոխվեց «Սիդնեյ»` մերժելով «Լիվերպուլի», «Սաութհեմփթոնի» և «Սիոնի» առաջարկները:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել