Բաքվի փողոցները՝ չափազանց վտանգավոր․ Vesti.Az

Աշխարհում ամենավտանգավոր փողոցների շարքում կարելի է ընդգրկել նաև Բաքվի փողոցները, գրում է Vesti.Az-ը՝ վկայակոչելով ամերիկյան WNWI ռադիոյին։

Ամերիկացիները այսպսիսի եզրակացության են եկել ԱՄՆ՝ Բաքու երբևէ այցելած քաղաքացիների շրջանում անցկացված հարցման տվյալների հիման վրա։
Ըստ ռադիոյի՝ Բաքվի փողոցները չափազանց վտանգավոր են և վարորդները ճանապարհային երթևեկության կանոններին չեն հետևում։

Vesti.Az-ը հիշեցնում է ԱՄՆ պետդեպի օրերս արված այն նախազգուշացման մասին՝ ինչ վտանգների կարող են առերեսևել ամերիկացիները Բաքվի փողոցներում։

«Ձեզ վտանգ կարող է սպառնալ ամեն քայլափողի։ Բաց մտոցները և փոսերը չափազանց բնորոշ են Բաքվի փողոցներին։ Վարորդները արհամարհում են երթևեկության կանոնները, տարատեսակ ազդանշաններով վախեցնում են հետիոտներին, մեքենաները վարում են մեծ արագությամբ։ Հետիոտները, չնայած այս ամենին, ստորգետնյա անցումներից չեն օգտվում։ Բաքվում երթևեկությունը չափազանց վտանգավոր է», -ասված է Պետդեպի հայտարարության մեջ։

Ամերիկացիների գնահատականի համաձայն՝ Բաքվի փողոցներում հետիոտնի՝ կենդանի մնալու հավանականությունը ընդամենը 40% է։

Մեկնաբանել