Բելառուսի ղեկավարությունը մարզիկներին մեղադրել է Լոնդոն 2012-ում սաբոտաժ կազմակերպելու մեջ

Երեկ Մինսկում անց է կացվել Սպորտի նախարարության և Ազգային Օլիմպիական կոմիտեի համատեղ նիստ: Հաղորդում է Regnum գործակալությունը:

«Մի քանի մարզիկներ կասկածվում են սաբոտաժի մեջ, երբ նրանք Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ միտումնավոր կերպով ցույց են տվել իրենց հնարավորություններից անհամեմատ ցածր արդյունք», – հայտարարել է սպորտի նախարար Օլեգ Կաչանը:

Նախարարը նշել է, որ այս պահին իրենք փորձում են պարզել նման արարքի պատճառները: Կաչանը հայտարարել է, որ ինքն ամաչում է Օլիմպիական խաղերում բելառուս մարզիկների ցուցադրած արդյունքների համար:

Մեկնաբանել