Հնարավոր է՝ Լիխտենշտեյնը փոխանակի բանկային գաղտնիքները

Լիխտենշտեյնը կարող է բանկային հաշիվների, այդ թվում՝ նրանց սեփականատերերի մասին տվյալների փոխանակման ավտոմատ համակարգ ներդնել։ Այս մասին տեղեկացրել է թագավորության վարչապետ Կլաուս Չյուչերը շվեյցարական Tages-Anzeiger պարբերականի հետ հարցազրույցում։ Ըստ վարչապետի՝ կառավարությունում կարծում են, որ տվյալների գաղտնիությունից հրաժարումը կարող է լավագույն պատասխանը լինել այսպես կոչված Rubik համակարգին, որն առաջարկվել է Շվեյցարիայի իշխանությունների կողմից՝ ի պատասխան Եվրամիության՝ հարկերից խուսափողների մասին տվյալների բացահայտման պահանջի։ Այս համակարգի համաձայն՝ օտարեկրյա ավանդատուները, որոնք շվեցարական բանկերում չհայտարարագրված միջոցներ են պահում, կարող են պահպանել գաղտնիություն։ Բեռնը այս ակտիվների նկատմամբ հարկեր է սահմանում, որոնք ուղղորդվում են տվյալ երկրի իշխանություններին։ Շվեյցարիան համանման համաձայնություններ ունի Գերմանիայի, Ավստրիայի և Մեծ Բրիտանիայի հետ և հարցի շուրջ բանակցություններ է վարում Իտալիայի և Հունաստանի հետ։ Չյուչերի խոսքով՝ Լիխտենշտեյնը, ամենայն հավանականությամբ, կընտրի այս տարբերակը, եթե Գերմանիայի Բունդենսթագը հաստատի Rubik համակարգը։ Հակառակ դեպքում՝ թագավորությունը կներդնի ավանդատուների մասին տվյալների փոխանակման համակարգը։ Ըստ վարչապետի՝ շվեյցարական համակարգը ավելի թանկ է, քանի որ պահանջում է պրոֆեսիոնալ անձնակազմի առկայություն, որը քաջատեղյակ է տարբեր երկների հարկային համակարգերի առանձնահատկություններից։ Վարչապետը՝ մյուս կողմից՝ նշել է, որ Rubik համակարգը բանկերի համար ևս նպաստավոր չէ, քանի որ օտարերկրյա կապիտալի տեղաբաշխման համար բանկերի նկատմամվ սահմանվում է 40% եկամտահարկ։ Ի տարբերությունը Լիխտենշտեյնի՝ Շվեյցարիան կտրականապես հրաժարվում է հաշվեհամարների տվյալների փոխանակման ավտոմատ համակարգի անցումից և մտադիր է հասնել Rubik համակարգի վավերացմանը։ Հակառակ դեպքում՝ Բեռնը ուժի մեջ կթողնի գործող բյուրոկրատական համակարգը։ Ըստ այս հաամակարգի՝ այլ երկրների հարկային ծառայությունենրի Բեռնին պետք է հետքաննության մեջ աջակցելու պաշտոնական հացրում ուղարկեն, եթե այդ երկրի քաղաքացին կասկածվում է հարկերից խուսափելու մեջ։

Մեկնաբանել