Անկարան որևէ կապ չունի Սաֆարովի արտահանձման հետ. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարությունը երեկ հայտարարություն է տարածել հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու՝ Հունգարիայի որոշման հետ Թուրքիան որևէ կապ չունի, և հայկական սփյուռքից եկող բոլոր խոսակցությունները Թուրքիային վարկաբեկելու նպատակ ունեն: Թուրքիան զարմացած է, քանի որ երբևէ ներգրաված չի եղել այս գործընթացի որևէ փուլում»:

Հիշեցնենք, որ Սաֆարովը Ադրբեջան տեղափոխվելուց հետո շնորհակալություն էր հայտնել Թուրքիային և թուրք ժողովրդին: