Հենրիկ Մալյանի անվան թատրոնը նոր թատերաշրջան է սկսում

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը նոր թատերաշրջան է սկսում: Բացումը կկայանա սեպտեմբերի 15-ին «Հեքիաթներ»  ներկայացմամբ, որը ժամանակին բեմադրել է Հենրիկ Մալյանը: Այն կցուցադրվի նաև սեպտեմբերի 30-ին:   

Սեպտեմբերին թատրոնում կխաղացվեն Վիլյամ Սարոյանի «Պատմություններ գնացքում»-ը և Աղասի Այվազյանի  «Ցեղի ֆիզիոլոգիան»` Նարինե Մալյանի բեմադրությամբ, ինչպես նաև Նիկոլայ Գոգոլի «Ամուսնությունը»՝ Վահան Խաչատրյանի բեմադրությամբ: 

Այս խաղաշրջանում թատրոնը նաև պրեմիերաներ կունենա: Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերին բեմում կլինի «Ռոսինանտ» ներկայացումը Խաչիկ Չալիկյանի բեմադրությամբ և «Կարոտը»՝ ըստ Հրաչյա Քոչարի, բեմադրիչ՝ Նարինե Մալյան: