«Միգոմը» Հայաստանում էլ չի գործի

Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչել «Միգոմ» վճարահաշվարկային համակարգին մասնակցելու վերաբերյալ տված թույլտվությունները։

Ըստ ԿԲ հաղորդագրության՝ ԿԲ-ի կողմից պարզվել է, որ «Միգոմ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի (այսուհետ` Համակարգ) օպերատորը, 2008-ից սկսած, առանց որևէ պատճառաբանության՝ բազմիցս դադարեցրել է Հայաստանի տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու` բանկերի հնարավորությունը:

«Նման համակարգում հայաստանյան մասնակիցների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից 2006թ. հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի համաձայն՝ վտանգում է ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը: Հաշվի առնելով վերոնշյալը, հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006թ. հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի 4-րդ կետի 4.4 ենթակետը, 4.1. ենթակետի «զ)» պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է ուժը կորցրած ճանաչել «Միգոմ» վճարահաշվարկային համակարգին մասնակցելու վերաբերյալ տված թույլտվությունները»,- նշված է ԿԲ հաղորդագրությունում։