Հայաստան – Գերմանիա, Իրան – Հայաստան. Ստամբուլ 2012, թիմերի կազմերը

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի պաշտոնական կայքը քիչ առաջ հրապարակեց 9-րդ տուրի թիմերի կազմերն` ըստ խաղատախտակների: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 13 միավորով ընթանում է 3-րդ տեղում և այսօր ուժերը կչափի մրցաշարի 5-րդ վարկանիշն ունեցող Գերմանիայի հավաքականի հետ: Մեր տղաները բոլոր 4 խաղատախտակների վրա անհատական վարկանիշներով գերազանցում են մրցակցին:

Հայաստան վարկ.  – GermanyԳերմանիա վարկ.
Լևոն Արոնյան 2816  – Արկադի Նայդիչ 2712
Սերգեյ Մովսեսյան 2705  – Իգոր Խենկին 2651
Վլադիմիր Հակոբյան 2687  – Գեորգ Մեյեր 2648
Գաբրիել Սարգսյան 2693  – Դանիել Ֆրիդման 2653

 

Կանանց հավաքականը նույնպես այսօր ուժերը կչափի կարգով ավելի ցածր թիմի հետ: Մեր աղջիկներն Էլինա Դանիելյանի գլխավորությամբ կփորձեն հաղթահարել Իրանի ընտրանու արգելքը և միանալ մեդալների համար մղվող պայքարին:

IranԻրան վարկ.  – Հայաստան վարկ.
Աթուսա Փուրքաշիյան 2313  – Էլինա Դանիելյան 2476
Սարասադաթ Խադեմալշարեհ 2270  – Լիլիթ Մկրտչյան 2454
Ղազալ Հաքիմիֆարդ 2249  – Լիլիթ Գալոյան 2349
Շայեշտեհ Ղադերփուր 2218  – Մարիա Կուրսովա 2338

Մարզական գործընկեր SportArmenia.com