Վրաստանի էներգետիկ շուկայի 60%-ը բաժին է ընկնում Ադրբեջանին

Վրաստանի էներգետիկ շուկայի ավելի քան 60%-ը բաժին է  ընկնում Ադրբեջանին։ Այս մասին SalamNews գործակալությանը տեղեկացրել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը։

Նրա խոսքով՝ ներկայում SOCAR բրենդով 100 ավտոլցակայան է գործում Վրաստանում։  Վրաստանում գազի մարզային ավելի քան 300 մատակարար վերահսկվում է SOCAR-ի կողմից։

Ըստ գործակալության՝ ադրբեջանական ընկերությունը ներկայում Վրաստանի խոշորագույն հարկատուներից է։