Golden Tulip-ը մուտք է գործում Վրաստան

Ֆրանսիական Louvre Hotels Group-ի անդամ, Եվրոպայում մեծությամբ երկրորդ Golden Tulip հյուրանոցային ցանցը մուտք է գործում Վրաստանի շուկա։ Golden Tulip-ը հյուրանոցներ կբացի ինչպես Թբիլիսում, այնպես էլ երկրի այլ քաղաքներում։

Հյուրանոցային հսկայի տնօրեն Ամին Մոուկազելի խոսքով՝ հյուրանոցային ցանցը զարգանում է և նպատակ է դրված ներկայացված լինել ամբողջ աշխարհում։
Նախատեսվում է, որ Վրաստանում Golden Tulip հյուրանոց կբացվի 2013թ․ 1-ին եռամսյակում։ Golden Tulip Park անվամբ հյուրանոցը կլինի 4 աստղանի և կունենան 103 սենյակ։
Թելավիում կբացվի 96 սենյակ ունեցող հյուրանոց։ Golden Tulip-ը մտադիր է հյուրանոց բացել նաև Բորժոմիում։

Մեկնաբանել