Սկսվում է 2013թ. պետբյուջեի նախագծի քննարկումը

Կառավարության՝ այսօր կայացած հերթական նիստին գործադիրը ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2013թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը, հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրապետական գործադիր մարմիններին հանձնարարվել է մեկ շաբաթվա ժամկետում ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ 2013թ. պետբյուջեի օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ։ Որոշվել է ս.թ. սեպտեմբերի 10-ից վարչապետի մոտ անցկացնել պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները։

Միաժամանակ՝ կենսաթոշակային բարեփոխման ծրագրի կատարման ժամկետի փոփոխմամբ գործադիրը սահմանել է, որ ոլորտի օրենսդրական փոփոխությունների կատարումից հետո ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը և մյուս շահագրգիռ պետական մարմինները կմշակեն և կտպագրեն անձնավորված հաշվառման համակարգին համապատասխանող հանրամատչելի տեղեկատվական գրքույկներ, համակարգչային ծրագրի ուսումնական ձեռնարկներ։

Մեկնաբանել