Մալթա – Հայաստան հանդիպումը` Հրազդան մարզադաշտի մեծ էկրաններին

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, երեկ «Հրազդան» մարզադաշտում տեղի է ունեցել նոր լուսային համակարգի և մեծ տեսաէկրանների փորձարկումն ու տեստավորումը, որի ընթացքին հետևել է նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահի առաջարկով, սեպտեմբերի 7-ին մեկնարկող 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Մալթա-Հայաստան հանդիպումը կցուցադրվի նաև «Հրազդան» մարզադաշտի մեծ էկրաններին, և Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները հնարավորություն կունենան հանդիպմանը հետեւել հենց «Հրազդան» մարզադաշտում` յուրօրինակ ձևով ներկա լինելով Մալթա-Հայաստան հանդիպմանը: Հանդիպումը տեղի է ունենալու Երևանի ժամանակով 22:00-ին:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել