Հայսատանի հավաքականը ժամանեց Մալթա

Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է Մալթայի մայրաքաղաք Վալետա, որտեղ վաղը՝ սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին հանդիպումը կանցկացնի Մալթայի հավաքականի հետ։

Թռիչքը տևել է հինգ ժամ, վերալիցքավորման նպատակով ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի Բոդրում քաղաքի օդանավակայանում: Վալետայում Հայաստանի ազգային հավաքականին դիմավորել է հայ երկրապագուների մի խումբը: Մեր ազգային ընտրանին հանգրվանել է «Կորինտիա Փալաս» հյուրանցում: Մեր ընտրանին այսօր երեկոյան կանցկացնի մարզում, իսկ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիս կտա։

Ստորև Ձեզ ենք ներկայացնում մեր հավաքականի ժամանաման մասին պատմող ֆոտոշարքը։ Դատելով նկարներից՝ մեր ֆուտբոլիստների տրամադրությունը բավականին բարձր է։

Մարզական գործընկեր SportArmenia.com