Ամենայն Հայոց կաթողիկոսը եռօրյա այցով կմեկնի Նիցցա

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը վաղը եռօրյա հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիայի Նիցցա քաղաք, հաղորդում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը:

Վեհափառի շքախմբում են ԱՄՆ-ի Արևմտյան Հայոց թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Այցի ընթացքում Գարեգին Երկրորդը հանդիպումներ կունենա Նիցցայի քաղաքային և նահանգային իշխանությունների, ինչպես նաև Նիցցայի ծխական վարչության անդամների հետ: Հայրապետական պատարագ կմատուցվի սեպտեմբերի 9-ին:

Մեկնաբանել