Amnesty International-ը Ադրբեջանին կոչ է անում չեղյալ հայտարարել Սաֆարովին տրված արտոնությունները

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հայտարարություն է տարածել Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և ներում շնորհելու փաստի կապակցությամբ:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Amnesty International-ը մտահոգ է, որ Ադրբեջանի կառավարության գործողությունները, որոնք հաջորդել են զինված ուժերի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի արտահանձմանը, կարող են ընկալվել որպես էթնիկ հիմքով բռնության աջակցում»:

Միաժամանակ՝ կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել չեղյալ հայտարարել Սաֆարովին տրված բոլոր արտոնությունները և հրապարակավ դատապարտել էթնիկ հողի վրա կատարված բռնությունը:

«Հայաստանի կառավարությունը ևս պետք է հստակ հայտարարի, որ վրեժխնդրությունն ադրբեջանցիների հանդեպ ընդունելի չէ»,- ասված է կազմակերպության հայտարարությունում:

Մեկնաբանել