Հայաստանի հավաքականը հաղթում է Գերմանիային. Ստամբուլ 2012

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Գերմանիայի նկատմամբ: Հայաստանի հավաքականի հաղթական միավորը վաստակեց Լևոն Արոնյանը, ումից 65 քայլ պահանջվեց Գերմանիայի ուժեղագույն գրոսմայստեր Արկադի Նայդիչին հաղթելու համար:

Մինչ այդ Սերգեյ Մովսեսյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի էր խաղացել Իգոր Խենկինի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանն առավելության էր հասել Գեորգ Մեյերի նկատմամբ: Գաբրիել Սարգսյանը, ով շատ վատ դիրք ուներ Դանիել Ֆրիդմանի հետ խաղում, հանձնվեց, երբ տեսավ, որ Արոնյանը հաղթական միավորը վաստակեց: Հայաստանի հավաքականն այժմ իր ակտիվում 15 միավոր ունի:

Հայաստան վարկ. 2.5:1.5 GermanyԳերմանիա վարկ.
Լևոն Արոնյան 2816 1:0 Արկադի Նայդիչ 2712
Սերգեյ Մովսեսյան 2705 0.5։0.5 Իգոր Խենկին 2651
Վլադիմիր Հակոբյան 2687 1:0 Գեորգ Մեյեր 2648
Գաբրիել Սարգսյան 2693 0:1 Դանիել Ֆրիդման 2653

Մեկնաբանել