Հայ շախմատիստուհիները հաղթում են իրանուհիներին և միանում մեդալների համար մղվող պայքարին. Ստամբուլ 2012

Հայաստանի կանանց հավաքականը Շախմատի համաշխարհային օլիմպիադայի միջնամասում մի քանի անհաջողություններից հետո այսօր նորից միացավ մեդալների համար պայքարին։ Մենք տեղեկացրել էինք, որ 9-րդ տուրում Մարիա Կուրսովայի հաղթանակի, ինչպես նաև Լիլիթ Մկրտչյանի և Լիլիթ Գալոյանի ոչ-ոքիների շնորհիվ մեր շախմատիստուհիները հաղթում էին Իրանի հավաքականին՝ 2։1։ Քիչ առաջ մեր թիմի առաջատար Էլինա Դանիելյանը նույնպես հաղթեց իր մրցակցին՝ Աթուսա Փուրքաշիյանին՝ սահմանելով վերջնական արդյունքը՝ 3։1։

8-րդ տուրից հետո 10-րդ հորիզոնականում գտնվող Հայաստանի հավաքականը կարող է տեղ զբաղեցնել լավագույն վեցյակում և հաջորդ երկու տուրերում նման վերելքով հանդես գալու դեպքում նվաճել Ստամբուլի օլիմպիադայի մեդալներ։

Տուրը դեռ շարունակվում է, վերջնական արդյունքները պարզ կդառնան մի փոքր ավելի ուշ։

IranԻրան վարկ. 1-3 Հայաստան վարկ.
Աթուսա Փուրքաշիյան 2313 0-1 Էլինա Դանիելյան 2476
Սարասադաթ Խադեմալշարեհ 2270 0.5-0.5 Լիլիթ Մկրտչյան 2454
Ղազալ Հաքիմիֆարդ 2249 0.5-0.5 Լիլիթ Գալոյան 2349
Շայեշտեհ Ղադերփուր 2218 0-1 Մարիա Կուրսովա 2338

Մարզական գործընկեր SportArmenia.com