Գառնիկ Իսաղուլյանին ԱԺ-ում կփոխարինի Վիկտոր Դալլաքյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա  հրամանագրերից մեկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատվել է Գառնիկ  Իսաղուլյանը: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.

Գառնիկ Իսաղուլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից»:

 

Մեկ այլ հրամանագրով էլ Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցիչ: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաuտանի Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.

Վիկտոր Դալլաքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցիչ»: