Բան Կի Մունը ափսոսանք է հայտնել Սաֆարովի դեպքի համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ափսոսանք է հայտնել հայ սպային սպանելոը համար Հունգարիայում ցմահ դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու և ներում շնորհելու համար: Այս մասին, ըստ Associated Press գործակալության, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:

«Մենք հուսով ենք, որ այդ խնդիրը չի վնասի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և երկու երկրների միջև վստահությանը»,- ասել է Նեսիրկին՝ հավելելով, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

«ՄԱԿ-ն ընդգծում է իր անդամ երկրների պատասխանատվությունը քրեական գործերում հետևելու միջազգային չափանիշներին և օրենքի տառի սկզբունքներին` պատասխանատվության ենթարկելու և անպատժելիության դեմ պայքարելու նպատակով»,- ասել է Նեսիրկին։

Մեկնաբանել