ԿԲ-ն ար­գե­լել է «Մի­գոմ» հա­մա­կար­գի գոր­ծու­նեու­թյու­նը Հա­յաս­տա­նում

Հայ­կա­կան բան­կե­րի՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում գոր­ծող մաս­նաճ­յու­ղե­րը չսպա­սար­կե­լը «Մի­գոմ» վճա­րա­հաշ­վար­կա­յին հա­մա­կար­գին զրկել է Հա­յաս­տա­նում գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։ Ե­րեկ ԿԲ-ն ու­ժը կորց­րած է ճա­նա­չել «Մի­գոմ» հա­մա­կար­գին մաս­նակ­ցու­թյան վե­րա­բեր­յալ տրված թույլտ­վու­թյուն­նե­րը։

Ըստ ԿԲ հա­ղոր­դագ­րու­թյան՝ «Մի­գոմ» ար­տա­սահ­ման­յան վճա­րա­հաշ­վար­կա­յին հա­մա­կար­գի օ­պե­րա­տո­րը 2008-ից սկսած ա­ռանց որևէ պատ­ճա­ռա­բա­նու­թյան բազ­միցս դա­դա­րեց­րել է Հա­յաս­տա­նի տա­րած­քում գոր­ծող բան­կե­րի ո­րոշ մաս­նաճ­յու­ղե­րում իր հա­մա­կար­գից օգտ­վե­լու՝ բան­կե­րի հնա­րա­վո­րու­թյու­նը:

«Ն­ման հա­մա­կար­գում հա­յաս­տան­յան մաս­նա­կից­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը, Հա­յաս­տա­նի Կենտ­րո­նա­կան բան­կի խորհր­դի կող­մից 2006թ. հու­լի­սի 4-ի թիվ 342 Ն ո­րոշ­մամբ հաս­տատ­ված «Ար­տա­սահ­ման­յան վճա­րա­հաշ­վար­կա­յին հա­մա­կար­գում մաuնակ­ցու­թյան հետևան­քով Հա­յաս­տա­նի ֆի­նանuա­կան հա­մա­կար­գի կա­յու­նու­թյու­նը և (կամ) ի­րաց­վե­լիու­թյու­նը և (կամ) վճա­րու­նա­կու­թյու­նը վտան­գե­լու մաuին» ու­ղե­ցույ­ցի հա­մա­ձայն, վտան­գում է ֆի­նան­սա­կան հա­մա­կար­գի կա­յու­նու­թյու­նը և (կամ) ի­րաց­վե­լիու­թյու­նը և (կամ) վճա­րու­նա­կու­թյու­նը»,– նշված է ԿԲ հա­ղոր­դագ­րու­թյու­նում:

Բան­կա­յին ո­լոր­տում «Օ­րա­կար­գի» աղբ­յուր­նե­րը նշում են, որ «Մի­գոմ» հա­մա­կար­գին մաս­նակ­ցու­թյան վե­րա­բեր­յալ տրված թույլտ­վու­թյուն­նե­րը ու­ժը կորց­րած ճա­նա­չե­լու հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից մեկն այն է, որ հա­մա­կար­գը հրա­ժար­վել է սպա­սար­կել հայ­կա­կան բան­կե­րի՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում գոր­ծող մաս­նաճ­յու­ղե­րը։ ԿԲ-ն հա­մա­կար­գի օ­պե­րա­տո­րին մի քա­նի ան­գամ տե­ղե­կաց­րել է նման գոր­ծե­լաո­ճի ա­նըն­դու­նե­լի լի­նե­լու մա­սին, պար­զա­բա­նում­ներ պա­հան­ջել և նա­խազ­գու­շաց­րել, բայց «Մի­գո­մը» շա­րու­նա­կել է ան­տե­սել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում գոր­ծող մաս­նաճ­յու­ղե­րը։

Ն­շենք, որ սա ա­ռա­ջին դեպ­քը չէ, երբ ար­տա­սահ­ման­յան վճա­րա­հաշ­վար­կա­յին հա­մա­կար­գե­րը հրա­ժար­վում են սպա­սար­կել հայ­կա­կան բան­կե­րի՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում գոր­ծող մաս­նաճ­յու­ղե­րը՝ այս կերպ խու­սա­փե­լով Ադր­բե­ջա­նի հետ խնդիր­նե­րից։

Այս­պես՝ 2008թ. օ­գոս­տո­սի 22-ին ԿԲ-ն ար­գե­լեց Հա­յաս­տա­նի տա­րած­քում գոր­ծող բան­կե­րի մաս­նակ­ցու­թյու­նը Western Union վճա­րա­հաշ­վար­կա­յին հա­մա­կար­գին՝ ի պա­տաս­խան Western Union-ի՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի տա­րած­քում գոր­ծու­նեու­թյու­նը դա­դա­րեց­նե­լու մա­սին ո­րոշ­մա­նը։ Հի­շեց­նենք, որ Western Union-ը այս քայ­լին դի­մել էր ադր­բե­ջա­նա­կան կող­մի ճնշման տակ, որն ար­գե­լել էր ըն­կե­րու­թյան գոր­ծու­նեու­թյունն Ադր­բե­ջա­նում այն­քան ժա­մա­նակ, քա­նի դեռ այն չէր դա­դա­րեց­րել գոր­ծել ԼՂՀ-ում։

Մեկնաբանել