Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մասին:
«Մեր խմբում լավագույն խաղը ցուցադրում է ոչ թե «Չելսին» կամ «Յուվենտուսը», այլ մենք: Այդ 2 թիմերը հանդես են գալիս ամենաուժեղ առաջնություններում, սակայն հենց մեր ցուցադրած խաղն է ամենադիտարժանը:
Մենք հաղթանակների ծարավ ենք և ցանկանում ենք հաղթել նախորդ տարվա ձախողումից հետո: Հաղթելու համար ամեն ինչ ունենք», – Լուչեսկուի խոսքերն է մեջբերում Terrikon-ը:
Մարզական գործընկեր` SportArmenia.com