Իրանը նախագահ կընտրի 2013թ․ հունիսի 14-ին

Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ․ հունիսի 14-ին։ Այս մասին ասված Իրանի ներքին գործերի նախարարության զեկույցում, հաղորդում է իրանկան IRNA գործակալությունը։

Իրանցիները կընտրեն երկրի 7-րդ նախագահին։

Իրանում նախագահն ընտրվում է ուղղակի համազգային ընտրությունների միջոցով։

Թեկնածուները պետք է ստուգվեն Հոգաբարձուների խորհրդի կողմից, որը կազմված է 6 հոգևորականներից և 6 փաստաբաններից։

Ըստ զեկույցի՝ նախագահական ընտրությունների օրը տեղի կունենան նաև խորհրդարանի 4 թափուր տեղերի համար ընտրություններ։

Իրանում նախորդ՝ 10-րդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2009թ․ հունիսի 12-ին։

Մեկնաբանել