Ֆուտբոլը մաթեմատիկա չէ, խաղացողներն էլ ռոբոտներ չեն. Մոուրինյոն` Կակայի մասին

«Ռեալի»  գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է կիսապաշտպան Կակայի շուրջ ստեղծված խնդրի մասին` նշելով, որ բրազիլացին մտադիր է շարունակել պայքարել հիմնական կազմում տեղի համար:

«Այն ինչ պատահեց Կակային, շատերի հետ է եղել: Երբեմն այդպես ստացվում է, որ ֆուտբոլիստին չի հաջողվում ցուցադրել իր առավելագույն հնարավորությունները որևէ թիմում:

Ֆուտբոլը մաթեմատիկա չէ, խաղացողներն էլ ռոբոտներ չեն: Ֆուտբոլիստի խաղի վրա մի շարք գործոններ են ազդում: Կական Մադրիդ է ժամանել որոշակի խնդիրներով, ինչպես նաև վնասվածքների պատճառով շատ ժամանակ բաց թողեց առաջին մրցաշրջանում: Իսկ անցած մրցաշրջանում նա լավ հատվածներ ունեցավ:

Արդեն ասել եմ, որ Կական խնդիր չէ «Ռեալի» համար: Նա գիտի, որ մենք այլ տարբերակներ ունենք, բայց ընդունել է այդ մարտահրավերը ու կպայքարի հիմնական կազմում տեղ գտնելու համար: Հիմա նա հիանալի է մարզվում: Վստահ եմ, որ նա դեռ իր հնարավորությունը կստանա», –Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում AS-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com