Ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի աճյունը կհանգչի ծովում

Ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի աճյունը կհանգչի ծովում, ինչպես վայել է ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերանին, հաղորդում է NBC-ն: Հուղարկավորության օրն ու վայրը չեն հստակեցվում:

Նիլ Արմսթրոնգի հոգեհանգստի արարողությունը կկայանա սեպտեմբերի 13-ին Վաշինգտոնի Մայր տաճարում:

Լուսնի վրա առաջինը ոտք դրած Նիլ Արմսթրոնգը վախճանվել է օգոստոսի 25-ին 83 տարեկանում՝ սրտի վիրահատությունից հետո առաջացած բարդություններից:

1969թ. «Ապոլոն-11» տիեզերանավի արշավախումբը՝ Նիլ Արմսթրոնգի, Էդվարդ Օլդրինի և Մայքլ Քոլինզի մասնակցությամբ, հասել է Լուսին: Հուլիսի 20-ին Արմսթրոնգը դարձել է Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը: «Սա փոքր քայլ է մարդու համար, սակայն հսկայական թռիչք մարդկության համար», – հետագայում ասել է Արմսթրոնգը:

Լեգենդար տիեզերագնացն արժանացել է NASA-ի մեկ և ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն երկու մեդալի: 2006-ին NASA-ն նրան շնորհել է «Պատվիրակ հետազոտողի» մրցանակ և փոխանցել լուսնի հանքանյութի կտոր, որը Երկիր էր հասցվել 1972-ին: