Ես ինձ թույլ չեմ տա Գ․Ծառուկյանի մասին կարծիք կազմել, այն էլ բացասական տեսանկյունից. Բարսեղ Բեգլարյան

Ես ինձ թույլ չեմ տա Գագիկ Ծառուկյանի մասին կարծիք կազմել, այն էլ բացասական տեսանկյունից»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանը` անդրադառնալով ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ «Ֆլեշի Բարսեղ Բեգլարյանն ու Տիգրան Սարգսյանը հստակ խնդիր ունեն՝ փորձել վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և որ այդ խնդիրը լուծելու համար նրանք որևէ միջոցի առջև՝ լինի դա բարոյական, թե նյութական, կանգ չեն առնում»:

«Ես որևէ մեկնաբանություն չունեմ: Ես Գագիկ Ծառուկյանի հետ շատ ջերմ, բարեկամական հարաբերությունների մեջ եմ և երբեք ինձ թույլ չեմ տա նման արարք անել: Իսկ թե որտեղի՞ց է վերցրել Ուրիխանյանը նման մտքեր, դա արդեն իր խնդիրն է: Կարծում եմ՝ այստեղ թյուրիմացություն է տեղի ունեցել ու չգիտես ինչ-ինչ պատճառներով այդ միջադեպն իմ անվան հետ են կապում: Կրկնում եմ, որ ես ինձ թույլ չեմ տա Գագիկ Ծառուկյանի մասին կարծիք կազմել, այն էլ բացասական տեսանկյունից»,- ասել է Բեգլարյանը: