Հնդկաստանում կբացվի McDonald’s բուսակերների համար

McDonald’s ընկերությունը մտադիր է Հնդկաստանում բացել խորտկարաններ՝ նախատեսված բացառապես բուսակերների համար: Որոշումը պայմանավորված է նրանով, որ      McDonald’s-ի սովորական տեսականու պահանջարկը շատ ցածր է. այս երկրում կովը սրբազան կենդանի է համարվում:

 Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերոհիշյալ ռեստորաններում կվաճառվեն համբուրգերներ առանց մսի: «Բուսակեր» առաջին McDonald’s-ը կբացվի հաջորդ տարի Ջամմու և Քաշմիր նահանգների Վայշնո Դեվի Մանդիր քարանձավային տաճարի մոտ:

Ամեն տարի այս սրբավայր է այցելում շուրջ մեկ միլիոն ուխտավոր: Բուսակերների համար հաջորդ ռեստորանը կբացվի Փենջաբում՝ Ամրիտսարի Ոսկե տաճարի կողքին: