Հայաստանը շատ լուրջ մրցակից է. Բուլղարիայի հավաքականի ավագ

Աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Բուլղարիայի հավաքականի ավագ Իվելին Պոպովն, անդրադառնալով Իտալիայի և Հայաստանի ընտրանիների հետ առաջիկա հանդիպումներին, ասել է, որ առաջիկայում իրենց թիմին սպասում է համառ պայքար, սակայն Բուլղարիայի հավաքականը հաջողության հասնելու հնարավորություն ունի։ Հիշեցնենք, որ Բուլղարիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին։

«Պետք չէ թերագնահատել Հայաստանի հավաքականը։ Նրանց ընդամենը մի քանի միավոր չհերիքեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի արգելքը հաղթահարելու համար։ Ես ուսումնասիրել եմ նրանց թիմը. հավաքված են շատ լավ ֆուտբոլիստներ, ովքեր խաղում են ուժեղ առաջնությունների թիմերում։ Շատ լուրջ մրցակից է», – ասել է Պոպովը։ Այս մասին հաղորդում է Sporta.bg-ն։

Մարզական գործընկեր` SportArmenia.com