Միլանը կփորձի ձեռք բերել Ֆաբրեգսին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն ընդգրկվել է «Միլանի» հունվար ամսվա տրանսֆերային նպատակների ցանկում, տեղեկացնում է Corriere dello Sport պարբերականը:

25-ամյա ֆուտբոլիստը, ով մեծամասամբ կատալոնացիների պահեստայինների նստարանին է հայտնվում, գլխավորում է «ռոսոներիների» հնարավոր տրանսֆերների ցուցակը:

Հռոմեական պարբերականը գտնում է, որ ակումբների միջև լավ հարաբերությունները կնպաստեն այս գործարքի կայացմանը, միևնույն ժամանակ` ընդգծելով, որ Ֆաբրեգասի հետ պայմանագիր ստորագրելը հեշտ գործ չէ:

Անձամբ Սեսկը Radio Marca-ին անցած շաբաթ տված հարցազրույցում նշել էր, որ «Կամպ Նոուում» կյանքը հեշտ չէ. «Ես հիանալի փոփոխություն չեմ, մարզիչը գիտի, թե ես ինչ կարող եմ առաջարկել»:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել