Հայկաձորից խոպան, բայց ոչ արտագաղթելու

Սահմանամերձ Հայկաձոր գյուղից երևում են Անի քաղաքի ավերակները. բարձրադիր վայրերում հեռադիտակներ տեղադրելով հնարավոր կլիներ տեսնել պատմական մայրաքաղաքը: Սա ներկայիս գյուղապետի ծրագիրն էր, ով գալիք ընտրություններին չի առաջադրի իր թեկնածությունը: