Պոկոտել են ժպտացող հայ զինվերների լուսանկարները

Ամբողջությամբ պոկոտել են լուսանկարիչ Ալբերտ Պողոսյանի` ժպտացող հայ զինվորների ֆոտոշարքը, որ երեկ փակցվել էր Աբովյան պուրակում:

Ինչպես «Հետք» գործակալության հետ զրույցում նշել է լուսանկարների հեղինակը, դեռ հայտնի չէ, թե ով կարող էր նման բան անել, սակայն քաղաքը բավականին փոքր է պարզելու համար. «Միակ բանը, որ գիտենք, այն է, որ լուսանկարները ոչնչացվել են ցերեկը` մինչ ժամը 16:00»:

«Լուսանկարներն ամբողջությամբ պատռված են և հենց էստեղ էլ դեն են նետվել, ինչը ցույց է տալիս, որ ոչ թե հավաքելու նպատակով է արվել, այլ կոնկրետ միտում կա», – ասել է Ալբերտ Պողոսյանը Աբովյանի պուրակից:

Հուրախություն երևանցիների, սակայն, լուսանկարիչն, ի նշան բողոքի, պատրաստվում է նույն վայրում կրկին փակցնել զինվորների լուսանկարների ամբողջ շարքը:

Լուսանկարը` Facebook-ից. երեկվա տեսանյութն` այստեղ http://civilnet.am/ :

Մեկնաբանել