Հայ շախմատիստուհիները պարտվեցին Ռուսաստանին. Ստամբուլ 2012

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի նախավերջին տուրում հայ շախմատիստուհիները ոչինչ չկարողացան հակադրել մրցաշարի երկրորդ վարկանիշն ունեցող Ռուսաստանի հավաքականին, պարտվեցին 3.5:0.5 հաշվով և զրկվեցին մեդալների համար պայքարելու հնարավորությունից:

Միայն 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Լիլիթ Գալոյանը կարողացավ ոչ-ոքի ավարտել իր պարտիան: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան պարտվեցին: Մրցաշարային աղյուսակին ավելի մանրամասն կանդրադառնանք ավելի ուշ:

Հայաստանվարկ. 0.5-3.5Ռուսաստանվարկ.
Էլինա Դանիելյան2476 0:1Տատյանա Կոսինցևա2530
Լիլիթ Մկրտչյան2454 0:1Վալենտինա Գունինա2507
Լիլիթ Գալոյան23490.5:0.5Ալեքսանդրա Կոստենյուկ2489
Մարիա Կուրսովա2338 0:1Նատալիա Պոգոնինա2448

Մեկնաբանել