Հայ շախմատիստուհիները պարտվեցին Ռուսաստանին. Ստամբուլ 2012

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի նախավերջին տուրում հայ շախմատիստուհիները ոչինչ չկարողացան հակադրել մրցաշարի երկրորդ վարկանիշն ունեցող Ռուսաստանի հավաքականին, պարտվեցին 3.5:0.5 հաշվով և զրկվեցին մեդալների համար պայքարելու հնարավորությունից:

Միայն 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Լիլիթ Գալոյանը կարողացավ ոչ-ոքի ավարտել իր պարտիան: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան պարտվեցին: Մրցաշարային աղյուսակին ավելի մանրամասն կանդրադառնանք ավելի ուշ:

Հայաստան վարկ.  0.5-3.5 RussiaՌուսաստան վարկ.
Էլինա Դանիելյան 2476  0:1 Տատյանա Կոսինցևա 2530
Լիլիթ Մկրտչյան 2454  0:1 Վալենտինա Գունինա 2507
Լիլիթ Գալոյան 2349 0.5:0.5 Ալեքսանդրա Կոստենյուկ 2489
Մարիա Կուրսովա 2338  0:1 Նատալիա Պոգոնինա 2448