Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Աշխարհի առաջնության ընտրական փուլը

Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 1:0 հաշվով պարտության մատնեց Մալթայի ընտրանուն և առաջին 3 միավորը վաստակեց: Հանդիպման 70-րդ րոպեին միակ գոլը խփեց փոխարինման մտած Արթուր Սարկիսովն, ով աչքի ընկավ Յուրա Մովսիսյանի գերազանց փոխանցումից հետո:

Թեև այժմ բոլորս ուրախ ենք. առաջին 3 միավորն այլևս ոչ ոք չի կարող մեզնից վերցնել, բայց Հայաստանի հավաքականի խաղը մտահոգվելու տեղիք է տալիս: Նման խաղով Վարդան Մինասյանի սաները կարող են լուրջ խնդիրներ ունենալ 4 օր անց Բուլղարիայի հետ կայանալիք խաղում:

Փաստ է, որ մեր հարձակման գծի ֆուտբոլիստները լավ մարզավիճակում են, բայց նրանց մոտ փոխհամագործակցության  պակաս էր զգացվում, իսկ պաշտպանությունում խնդիրներն ակնհայտ էին: Ինչևէ, ևս մեկ անգամ միմյանց շնորհավորենք առաջին հաղթանակի կապակցությամբ և հուսանք, որ մինչև Բուլղարիայի հետ հանդիպումը Մինասյայնն ու նրա սաները ճիշտ հետևություններ կանեն ու 6 միավորով կվերադառնան հայրենիք:

Մարզական գործընկեր` SportArmenia.com