Ջերմաստիճանը կնվազի, հնարավոր է կարկուտ

Հայաստանի հանրապետությունում այսօր օրվա երկրորդ կեսին` առավելապես հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 9-ից 12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ից 12-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 13-15 աստիճանով:

Երևանում`այսօր երեկոյան ժամերին հնարավոր է, իսկ սեպտեմբերի 9-ից 12-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:

Մեկնաբանել