Ճակատագրի հեգնանքը. Ստամբուլի օլիմպիադայի որոշիչ խաղում՝ Հունգարիա – Հայաստան

Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի պաշտոնական կայքը հրապարակել է 10-րդ տուրից հետո տղամարդկանց և կանանց մրցաշարերի աղյուսակները և որոշիչ՝ 11-րդ տուրի զույգերը։

Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս պահին Չիանստանի և Ռուսաստանի հավաքականների հետ կիսում է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Որոշիչ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Հունգարիայի հավաքականի հետ։ Հաշվի առնելով վերջին օրերին երկու երկրների միջև բարդ հարաբերությունները՝ դա կարող է լրացուցիչ լարվածություն մտցնել մրցամարտում։

Մեր հիմնական մրցակիցներից Չինաստանը հանդիպում է Ուկրաինայի հետ, իսկ Ռուսաստանը՝ Գերմանիայի։

Կանանց հավաքականը, 10-րդ տուրում զիջելով Ռուսաստանի կանանց հավաքականին, այս պահին ընթանում է 10-րդ հորիզոնականում։ 11-րդ տուրում մեր շախմատիստուհիների մրցակիցներն են Լեհաստանի շախմատիստուհիները։

Մարզական գործընկեր` SportArmenia.com