Վարդան Մինասյան. Հարկավոր էր շուտ հասնել արդյունք

Մալթայի և Հայաստանի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական հանդիպման ավարտից հետո «Տա Կալի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետխաղային մամուլի ասուլիսը: Շնորհիվ Արթուր Սարկիսովի խփած միակ գնդակի Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է 1:0 հաշվով:

Հանդիպման ընթացքի և արդյունքի մասին Վարդան Մինասյանը ասել է, որ դժվար հանդիպում էր: Մարզիչը նշել է, որ նման կարգի թիմերի դեմ միշտ էլ դժվար է լինում և պետք է շուտ արդյունքի հասնել, հետագայում խնդիրներ չունենալու նպատակով:

«Չէի ասի, որ մենք լավ էինք խաղում, բայց կարևորը 3 միավորն է»,– Վարդան Մինասյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Անդրադառնալով Արթուր Սարկիսովին և Գևորգ Ղազարյանին վերաբերվող հարցերին, Վարդան Մինասյանը պատասախանել է, որ Սարկիսովը այս խաղում գործել է հարձակման աջ եզրում: Դա պայմանավորված էր նրանով, որ Արթուրը իր ակումբում՝ «Վոլգայում» խաղում է այդ դիրքում, բացի այդ հանդիպման հաշիվը պարտադրել էր հարձակվողական ոճի ֆուտբոլիստ ներգրավել խաղի մեջ: Ինչ վերաբերվում է Գևորգ Ղազարյանին, ապա Վարդան Մինասյանը հույս է հայտնել, որ Գևորգը կկարողանա մասնակցել Բուլղարիայի հավաքականի հետ խաղում:
Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել