Առնվազն 80 մարդ է մահացել Չինաստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում, հարյուրավոր մարդիկ ստացել են վնասվածքներ. այս մասին տեղեկանում ենք BBC գործակալությունից:
Երկրաշարժի ու տասնյակ հետցնցումների արդյունքում ավերածություններ կան Յուննան և Գույչժոու նահանգների մի շարք բնակավայրերում:
Փրկարարները փորձում են հասնել հեռավոր գյուղներ, սակայն դա բավական դժվար է, քանի որ երկրաշարժից քանդվել են նաև ճանապարհները: