Ռայան Գիգզը շարունակում է ռեկորդներ սահմանել

«Մանչեսթեր Յունայթեդի» 38-ամյա կիսապաշտպան Ռայան Գիգզի անունը 4 անգամ նշվել է Գինեսի ռեկորդների գիրք-2013-ում: Հաղորդում է iTV.com-ը:

Գիգզը դարձել է առաջին և միակ ֆուտբոլիստն, ով Պրեմիեր լիգայի գոյության ողջ ընթացքում բոլոր մրցաշրջաններում դուրս է եկել խաղադաշտ (1992 – 2011), ինչպես նաև առաջինն ու միակն, ով գոլ է խփել բոլոր մրցաշրջաններում: Բացի այդ, Գիգզը Գինեսի գրքում է հայտնել որպես մի ֆուտբոլիստ, ով ամենաշատ խաղերն է անցկացրել Պրեմիեր լիգայում (598), ինչպես նաև նա է համարվում առաջնության ամենաշատ ոսկե մեդալակիրը (12):

«Ես հպարտ եմ գրքում հայտնվելու համար, սակայն ինձ ամենաշատը երջանկացնում է այն, որ մասնակցել եմ Պրեմիեր լիգայի բոլոր մրցաշրջաններին», – նշել է ռեկորդակիր ֆուտբոլիստը:

Մեկնաբանել