15:30-16:30-ը կդադարեցվի կրկեսին հարող փողոցների երթևեկությունը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է` սեպտեմբերի 8-ին, ժամը 15:30-16:30-ի սահմաններում Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ մայրաքաղաքի Ագաթանգեղոսի 1 հասցեում։

Պայթեցման աշխատանքները կիրականացվեն ՀՀ ԱԻՆ սակրավորների ու պայթեցնողների մասնագիտացված խմբի կողմից։ Տեղում հերթապահություն կիրականացնեն փրկարար ծառայության ուժերը և ոստիկանության աշխատակիցներ։

Անվտանգության նկատառումներից ելնելով` ժամը 15:30-16:30-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի կրկեսին հարող փողոցների երթևեկությունը` սկսած Երևանի քաղաքապետարանի, «Փեթակ» առևտրի կենտրոնի և «Այրարատ» կինոթատրոնի մոտից։

Մեկնաբանել