ՀՀ և ՌԴ պաշտպանության փոխնախարարները քննարկել են Հայաստանում կազմակերպվող ՀԱՊԿ զորավարժությունը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 7-ին Մոսկվայում հանդիպել է իր պաշտոնակցի` ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ սեպտեմբերի 15-19-ը Հայաստանում ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» համատեղ, բազմազգ զորավարժության անցկացումը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ԶՈւ ռազմական կցորդ, գնդապետ Տ.Հովհաննիսյանը:

Մեկնաբանել